«Դիմադրություն» շարժման կազմով Արցախ էինք գնացել. Բավականին հարուստ, ընդգրկուն, հագեցած այց էր, որը չէր սահմանափակվում միայն պաշտոնական հանդիպումներով։
Նիկոլ Փաշինյանը մի շատ վատ հատկություն ունի. ինչին կամ ում դիպչում է, փչացնում է։
Փաշինյանի հերթական զոհը դարձավ մեծ ու քողարկված հավակնություններ ունեցող փոքրիկ մարդը՝ համեստ ու պարկեշտ մարդու իմիջի տակ թաքնված արցախցի բարձրաստիճան պաշտոնյան։
Ես ավելի քան համոզված եմ, որ ցանկացած իրավիճակում, ցանկացած «ռանգի» ադրբեջանցի պաշտոնյայի եթե հարցնեին՝ ու՞մն է Ղարաբաղը, նրանք հպարտությամբ կպատասխանեին՝ Ադրբեջանինն է։
Ե´վ Արցախում, և´ Հայաստանում գործող իշխանությունների համար առաջնահերթ պետք է լինեն հայկական երկու հանրապետությունների կազմավորման մասին հռչակագրերը, 1991թ. սեպտեմբերի 2-ի որոշմամբ ու 1991թ. դեկտեմբերի 10-ի անկախության հանրաքվեով ամրագրված արժեքները:
Երեկ հաղորդագրություն տարածվեց, ըստ որի, Հայաստանի և Ադրբեջանի միջպետական սահմանին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի առաջին հանդիպումը:
...Լուսանկարում Մխիթար Գալեյան ծնած ընտանիքն է` իմ հավերժ հերոսը , նրա հայրն ու մայրը։ Նա այն Մխիթար Գալեյանն է, ով մինչև վերջին շունչը մարտնչեց թշնամու դեմ` մինչև վերջ էլ հավատալով, որ Հայրենիքն է պաշտպանում։
Է՛հ, մինչ մենք կռիվ ենք տալիս՝ Արցախն արդեն կարծես կողմորոշվել է. նրա հեռուստաալիքն արդեն պաշտոնական լուրերը ռուսերեն է հաղորդում:
Գետինը պատռվեր՝ մտնեինք մեջը:
Երևանյան հին, բարի արտահայտությամբ՝ Իլհամ Ալիևը «ֆազերը գցել է»։ Բաքուն միաժամանակ թշնամական գործողություններ է սկսել թե՛ Ռուսաստանի, թե՛ Իրանի դեմ՝ առայժմ հիմնականում դիվանագիտական և քարոզչական դաշտերում։ Այսօր չեղարկվել են Ադրբեջանում ռուսական ձեռնարկությունների կողմից նախատեսված մշակութային միջոցառումները՝ համերգներ, փառատոներ, ներկայացումներ և ցուցահանդեսներ։ Չեղարկվել է նաև ՌԴ փոխվարչապետի այցը Բաքու...